2005թ., Բոսնիա և Հերցեգովինա, 20 րոպե 30 վրկ.
Ռեժ./սց./օպեր./պրոդ.` Նիսվետ Հրուստիչ
‘Ծառը նման է մարդու՚ ֆիլմը ուսուցողական վավերագրական ֆիլմ է, որտեղ փայտահատը անմիջականորեն կապված է անտառի հետ: Ֆիլմը խոսում է անտառի` որպես մարդկային միջավայրի կարեւոր մի մասի պահպանման մասին:
Նիսվետ Հրուստիչ (ծնվ. 1956)
Ծնվել եւ մինչ օրս ապրում ու ստեղծագործում է Վիտեզում, Բոսնիա և Հերցեգովնիա: Աշխատել է որպես ռեժիսոր, օպերատոր եւ մոնտաժող հեռուստատեսությունում: 2007թ-ին,
որպես միջազգային փորձագետների ժյուրիի անդամ, հրավիրվել է շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված Օհրիդի (Մակեդոնիայի հանրապետություն) ութերորդ միջազգային հեռուստափառատոնին: